Retour

En poursuivant votre navigation sur ce site, vous acceptez l'utilisation des cookies par nos services.  En savoir plusFermer

Arménie


Հիմնական ցուցանիշներ՝

€1968 մ շրջանառություն

128.000 հա մշակված հողատարածքներ ամբողջ աշխարհում

58 արտադրական տեղամասեր

2 տարածման ցանցեր՝ մանրածախ առեւտուր եւ սննդի սպասարկո

3.440 ագարակատերեր

500 բանջարեղենի տեսակներ

9.569 աշխատակիցներ

4 տեխնոլոգիաներ՝ պահածոյացված, թարմ, սառեցրած, համադամ

Bonduelle Group

Պատմություն

1853 թ. որպես ընտանեկան ձեռնարկություն հիմնադրված Bonduelle ընկերությունն իր առաքելությունն է դարձրել “լինել համաշխարհային առաջատար, որը երաշխավորում է «լավ կյանք» բանջարեղենային սննդի օգնությամբ”: Առաջնային դասելով նորարարությունը և հեռանկարային տեսլականը՝ խումբը տեղաբաշխում է իր գործունեությունը և իր արտադրամասերի աշխարհագրական դրիքերը այնպես, որ իր շրջանառության 77 %-ը իրացնում է սեփական երկրից՝ Ֆրանսիայի սահմաններից դուրս: Ընկերության` 128 000 հեկտար հողատարածքների վրա մշակվող բանջարեղենը, իրացվում է 100 երկրներում՝ տարբեր ապրանքանիշերի ներքո, տարբեր տարածման ցանցերի և տեխնոլոգիաների բոլոր տեսակների միջոցով՝ պահածոյացված, սառեցրած, պաստերիզացված, չորացրած բանջարեղեն և նաև թարմ` պատրաստ օգտագործման: Իր հասարակական գործունեությամբ հայտնի Bonduelle ընկերությունը ներկայանում է որպես շուկայի հուսալի անդամ, որը հասանելի է դարձնում բանջարեղենային սննդի հաճելին և օգտակարությունը որքան հնարավոր է շատ սպառողների: Մոտիկ լինելով բնությանը՝ Bonduelle Խումբն իր համար առաջնային է դարձնում հեռանկարային տեսլականը՝ ներառելով երկարատև զարգացումն իր ձեռնարկության ռազմավարութան մեջ: Ունենալով ագրոարդյունաբերական բացառիկ փորձառություն, որ ներդրված են  իր 57 արդյունաբերական և գյուղատնտեսական տարածքներում՝ ձեռնարկությունն ատադրություն է իրականացնում բանջարեղենային մթերքների մշակման լավագույն գոտիներում՝ հնարավորինս մոտիկ իր սպառողին:

4 գործունեություն

Ներկայումս, խմբի աշխատանքները կազմակերպվում են 4 տարբեր գործունեությունների կամ տեխնոլոգիաների միջոցով` մեր սպառողների ճաշակն ու սպասումները արդարացնելու համար՝

  • Պահածոյացված բանջարեղեն
  • Սառեցված բանջարեղեն
  • Մշակված թարմ բանջարեղեն
  • Համադամ բանջարեղեն

Միջազգային խումբ

Մեր սեփական և մեր մատակարարների ապրանքանիշերի հետ միասին մենք հանդիսանում ենք պատրաստ-օգտագործման բանջարեղենի համաշխարհային առաջատարը:  

Մեր խումբն ունի ռազմավարական հենակետեր 3 մեծ գոտիներում՝

  • Արևմտյան Եվրոպայում՝ 1960-ական թվականներին Գերմանիայում  Bonduelle-ի զարգացումից ի վեր, այնուհետ նաև Եվրոպական միության մյուս երկրներում:

  • Արևելյան Եվրոպայում և մասնավորապես՝ Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում, որտեղ Bonduelle-ը ունի բավականին բարձր ճանաչելիություն:
  • Ամերիկյան մայրցամաքում՝ 2007թ. Կանադայում Սննդի Ծառայության ընդունումից ի վեր, այնուհետև 2012 թ. Միացյալ Նահանգներում ամերիկյան Allens ընկերության ձեռք բերումից հետո, որը մասնագիտացած էր սառեցրած սննդի արտադրությամբ: Եվ վերջապես Բրազիլիայում, որտեղ 1994 թ. առևտրի բնագավառում հայտնվելուց հետո Bonduelle-ը 2010թ. կառուցեց գործարան Կրիստալինա Նահանգում:

4 ապրանքանիշ ամբողջ աշխարհում

BONDUELLE միջազգային ապրանքանիշ

Բանջարեղեն, միայն բանջարեղեն, ոչինչ բանջարեղենից բացի :

Առողջ սննդի ապագայի մասին ավելի ու ավելի մտահոգված այս աշխարհում Bonduelle –ը բոլորին առաջարկում է բանջարեղենը ամենատարբեր տեսակներով, պատրաստված ամենատարբեր տեխնոլոգիաներով՝ հետապնդելով  մի նպատակ` զարգացնել բանջարեղենով սնվելու կուլտուրան  հանուն սպառողների աճույքի և առողջության:

Bonduelle-ը առաջացնում է ցանկություն և խթանում է առողջ սնունդ օգտագործելու ստեղծագործական մտքի զարգացումը ՝ կիսելով այն ընտանիքի և ընկերների հետ :


Cassegrain

Ապրանքանիշ, որ քայլում է ժամանակների հետ:

Ամենապահանջկոտ սպառողների համար Bonduelle-ը առաջարկում է բանջարեղենի տեսականի՝  Cassegrain ապրանքանիշի ներքո, փաթեթավորված հայտնի ուղանկյունաձև տուփերով և ներկայացված խորհրդանշական ճագարի պատկերով:

Arctic Gardens

Arctic Gardens-ը սառեցրած բանջարեղենի առաջին ապրանքանիշն է Քվեբեկում և սառեցրած բանջարեղենի խառնուրդի առաջին ապրանքանիշը Կանադայում : Artic Gardens-ը բանջարեղենի ապրանքանիշ է, որը սիրված է բոլորի կողմից :

Globus

Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում առկա ապրանքանիշ:

ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐՔՈՎ ՊԱՀՊԱՆՎԱԾ ՈՐԱԿ

Bonduelle-ի համար ապրանքների որակն ունի առաջնահերթ կարևորություն: Արտադրության ողջ ընթացքը միտված է պահպանելու դրա սննդարար արժեքը և համյին որակները:

Արտադրական գործընթացի տարբեր մակարդակներում անցկացվում են հետևյալ ստուգումներն մեր արտադրանքի որակն ու ողջ հետագա ընթացքը երաշխավորելու համար`

  • արտադրողների և սերմերի ընտրություն
  • բերքի զարգացման վերահսկողություն
  • բանջարեղենի հասունության մակարդակը, դրա հատկությունները
  • արտադրական գործընթաց
  • բաղադրատոմսեր
  • փաթեթավորում

ՊԱՐՏԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ

Bonduelle-ի ողջ արտադրական համակարգը կազմակերպված է այնպես, որ առաջարկի առողջ և համեղ արտադրանք` պահպանելոց նրա ամբողջ սննդարար արժեքը: Այս պատճառով Bonduelle-ը գործի է դրել խիստ կանոններ, որոնք վերաբերում են արտադրանքի բոլոր փուլերին և արտադրության գործընթացում ներգրավված բոլոր կողմերին (ագարակատերեր, արտադրողներ, վաճառքի կետեր և այլն)՝ մեր ողջ արտադրանքի համար բացարձակ որակ ապահովելու համար:


ՀԱՐԳԱՆՔ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԸ ՊԱՀՊԱՆՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

« Bonduelle-ը սիրում է բնությունը: Այն տնօրինել առանց վնասելու, խեղաթյուրելու և արհեստականացնելու: Ահա Bonduelle Խմբի գլխավոր նպատակը":


ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ՄՈՏԵՑՈՒՄ

Bonduelle-ի կողմից հիմնադրված գյուղատնտեսական արտադրությունը Էկոլոգիական  է, արդյունավետ, առողջ և երկարատև, որտեղ պահպանվում է հավասարակշռությունը  շրջակա միջավայրի պահպանման և ագարակատերերի ֆինանսական շահերի միջև `նպատակ ունենալով առավելագույնս ծառայել սպառողներին և բավարարել նրանց սպասումները:

ԿՈԼԵԿՏԻՎ ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅՈՒՆ

Ընկերության գյուղատնտեսական տեսլականը ստանդարտացնելու և լավագույն որակ երաշխավորելու համար Bonduelle-ի գյուղատնտեսական բաժնի, ագարակատերերի, մատակարարների և առաքիչների միջև ստեղծվել է մատակարարման կանոնադրություն: Այն թույլ է տալիս երաշխավորել համապարփակ հսկողություն տարբեր մշակաբույսերի արտադրությանը, պահանջված որակին և երաշխավորում է  յուրաքանչյուր ապրանքի արտադրման վերահսկողությունը : Եվ այս ամենի պատճառ է հանդիսանում այն որ, Bonduelle-ը մշտապես ձգտում է առաջարկել ձեզ` սպառողներին, լավագույն բանջարեղենը:

ՍՆՈՒՑՈՒՄ

Bonduelle-ը պատասխանատվություն է կրում իր արտադրանքի որակի համար և ներկայացրել է խստապահանջ սննդային կանոնադրություն:

Այս կանոնադրությունը հստակեցնում և պարտադրում է խստապահանջ կանոնները: Այն մասնավորապես սահմանում է հիմնական արժեքներ աղի, շաքարի և ճարպերի պարունակության համար (հագեցած ճարպային թթուներ, տրանսճարպային թթուներ և այլն): Այն նաև նպատակ ունի արտադրանքի սննդարար արժեքի մասին տեղեկատվությունը սպառողների համար դարձնել ավելի հասանելի:

Այս պատճառով Bonduelle-ը ներդրել է GDA (Guideline Daily Amount/Օրական քանակի ուղեցույց) համակարգը: Պիտակավորման այս համակարգն իր պարզ և հասարակ տեղեկատվությամբ թույլ է տալիս սպառողներին հասնել բալանսավորված սննդակարգի:

Փաթեթավորման վրա նշված է կալորիաների քանակը, արտադրանքում հիմնական սնուցիչների քանակը և դրանց մասնաբաժինը ամենօրյա պահանջների համեմատությամբ:


Բացահայտեք մեր բոլոր ապրանքները մեր ինտերնետային կայքում:

Visit our Website

www.bonduelle.am

Haut
de page