Back

By using this site, you accept the use of cookies by our services. Read moreClose

Armenia


Հիմնական ցուցանիշներ՝

Bonduelle Group

Պատմություն

1853 թ. որպես ընտանեկան ձեռնարկություն հիմնադրված Bonduelle ընկերությունն իր առաքելությունն է դարձրել “լինել համաշխարհային առաջատար, որը երաշխավորում է «լավ կյանք» բանջարեղենային սննդի օգնությամբ”: Առաջնային դասելով նորարարությունը և հեռանկարային տեսլականը՝ խումբը տեղաբաշխում է իր գործունեությունը և իր արտադրամասերի աշխարհագրական դրիքերը այնպես, որ իր շրջանառության 77 %-ը իրացնում է սեփական երկրից՝ Ֆրանսիայի սահմաններից դուրս: Ընկերության` 128 000 հեկտար հողատարածքների վրա մշակվող բանջարեղենը, իրացվում է 100 երկրներում՝ տարբեր ապրանքանիշերի ներքո, տարբեր տարածման ցանցերի և տեխնոլոգիաների բոլոր տեսակների միջոցով՝ պահածոյացված, սառեցրած, պաստերիզացված, չորացրած բանջարեղեն և նաև թարմ` պատրաստ օգտագործման: Իր հասարակական գործունեությամբ հայտնի Bonduelle ընկերությունը ներկայանում է որպես շուկայի հուսալի անդամ, որը հասանելի է դարձնում բանջարեղենային սննդի հաճելին և օգտակարությունը որքան հնարավոր է շատ սպառողների: Մոտիկ լինելով բնությանը՝ Bonduelle Խումբն իր համար առաջնային է դարձնում հեռանկարային տեսլականը՝ ներառելով երկարատև զարգացումն իր ձեռնարկության ռազմավարութան մեջ: Ունենալով ագրոարդյունաբերական բացառիկ փորձառություն, որ ներդրված են  իր 57 արդյունաբերական և գյուղատնտեսական տարածքներում՝ ձեռնարկությունն ատադրություն է իրականացնում բանջարեղենային մթերքների մշակման լավագույն գոտիներում՝ հնարավորինս մոտիկ իր սպառողին:

4 գործունեություն

Ներկայումս, խմբի աշխատանքները կազմակերպվում են 4 տարբեր գործունեությունների կամ տեխնոլոգիաների միջոցով` մեր սպառողների ճաշակն ու սպասումները արդարացնելու համար՝

  • Պահածոյացված բանջարեղեն
  • Սառեցված բանջարեղեն
  • Մշակված թարմ բանջարեղեն
  • Համադամ բանջարեղեն

Միջազգային խումբ

Մեր սեփական և մեր մատակարարների ապրանքանիշերի հետ միասին մենք հանդիսանում ենք պատրաստ-օգտագործման բանջարեղենի համաշխարհային առաջատարը:  

Մեր խումբն ունի ռազմավարական հենակետեր 3 մեծ գոտիներում՝

  • Արևմտյան Եվրոպայում՝ 1960-ական թվականներին Գերմանիայում  Bonduelle-ի զարգացումից ի վեր, այնուհետ նաև Եվրոպական միության մյուս երկրներում:
  • Արևելյան Եվրոպայում և մասնավորապես՝ Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում, որտեղ Bonduelle-ը ունի բավականին բարձր ճանաչելիություն:
  • Ամերիկյան մայրցամաքում՝ 2007թ. Կանադայում Սննդի Ծառայության ընդունումից ի վեր, այնուհետև 2012 թ. Միացյալ Նահանգներում ամերիկյան Allens ընկերության ձեռք բերումից հետո, որը մասնագիտացած էր սառեցրած սննդի արտադրությամբ: Եվ վերջապես Բրազիլիայում, որտեղ 1994 թ. առևտրի բնագավառում հայտնվելուց հետո Bonduelle-ը 2010թ. կառուցեց գործարան Կրիստալինա Նահանգում:

4 ապրանքանիշ ամբողջ աշխարհում

BONDUELLE միջազգային ապրանքանիշ

Բանջարեղեն, միայն բանջարեղեն, ոչինչ բանջարեղենից բացի :

Առողջ սննդի ապագայի մասին ավելի ու ավելի մտահոգված այս աշխարհում Bonduelle –ը բոլորին առաջարկում է բանջարեղենը ամենատարբեր տեսակներով, պատրաստված ամենատարբեր տեխնոլոգիաներով՝ հետապնդելով  մի նպատակ` զարգացնել բանջարեղենով սնվելու կուլտուրան  հանուն սպառողների աճույքի և առողջության:

Bonduelle-ը առաջացնում է ցանկություն և խթանում է առողջ սնունդ օգտագործելու ստեղծագործական մտքի զարգացումը ՝ կիսելով այն ընտանիքի և ընկերների հետ :

Cassegrain

Ապրանքանիշ, որ քայլում է ժամանակների միջով :

Ամենապահանջկոտ սպառողների համար Bonduelle-ը առաջարկում է բանջարեղենի ընտրություն՝  Cassegrain ապրանքանիշի ներքո, փաթեթավորված հայտնի ուղանկյունաձև տուփերով և ներկայացված խորհրդանշական ճագարի պատկերով: 

Arctic Gardens

Arctic Gardens-ը սառեցրած բանջարեղենի առաջին ապրանքանիշն է Քվեբեկում և սառեցրած բանջարեղենի խառնուրդի առաջին ապրանքանիշը Կանադայում : Artic Gardens-ը բանջարեղենի ապրանքանիշ է, որը սիրված է բոլորի կողմից :

Globus

Ռուսաստանում և նախկին ԱՊՀ երկրներում առկա ապրանքանիշ:

ՊԱՀՊԱՆՎԱԾ ՈՐԱԿ

Bonduelle-ի համար ապրանքների որակն ունի առաջնահերթ կարևորություն: Արտադրության ողջ ընթացքը միտված է պահպանելու դրա սննդարար արժեքը և համը:

Անցկացվում են հետևյալ ստուգումներն արտադրական գործընթացի տարբեր մակարդակներում մեր արտադրանքի որակն ու ողջ հետագա ընթացքը երաշխավորելու համար:

  • արտադրողների և սերմերի ընտրություն
  • բերքի վերահսկողություն
  • բանջարեղենի հասունության մակարդակը, դրա հատկությունները
  • արտադրական գործընթաց
  • բաղադրատոմսեր
  • փաթեթավորում 

ՊԱՐՏԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ

Bonduelle-ի ողջ արտադրական համակարգը կազմակերպված է այնպես, որ առաջարկի առողջ և համեղ արտադրանք, որը պահպանում է իր ամբողջ սննդարար արժեքը: Այս պատճառով Bonduelle-ը գործի է դրել խիստ կանոններ, որոնք վերաբերում են արտադրանքի բոլոր փուլերին և արտադրության գործընթացում ներգրավված բոլոր կողմերին (ագարակատերեր, արտադրողներ, վաճառքի կետեր և այլն)՝ մեր ողջ արտադրանքի համար բացարձակ որակ ապահովելու համար:

ՀԱՐԳԱՆՔ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԸ ՊԱՀՊԱՆՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

« Bonduelle-ը սիրում է բնությունը: Այն տնօրինել առանց տիրելու, այն փոխել, բայց չդարձնել արհեստական. Ահա Bonduelle Խմբի գլխավոր նպատակը": 

  • ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ՄՈՏԵՑՈՒՄ Bonduelle-ի կողմից մշակված գյուղատնտեսությունը բարյացակամ է և արդյունավետ, առողջ և երկարատև: Այն հասնում է շրջակա միջավայրի պահպանման և ագարակատերերի ֆինանսական շահերի միջև արդար ներդաշնակության, որպեսզի լավագույն կերպով ծառայի սպառողներին և բավարարի նրանց սպասումները:
  • ԿՈԼԵԿՏԻՎ ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅՈՒՆ Ընկերության գյուղատնտեսական տեսլականը ստանդարտացնելու և լավագույն որակ երաշխավորելու համար Bonduelle-ի գյուղատնտեսական բաժնի, ագարակատերերի, մատակարարների և առաքիչների միջև ստեղծվել է մատակարարման կանոնադրություն: Այն թույլ է տալիս համապարփակորեն տնօրինել տարբեր մթերքները, հասնում է ցանկալի որակի ապահովման և երաշխավորում յուրաքանչյուր արտադրանքի հետագա ընթացքը: Քանի որ Bonduelle-ը մշտապես ձգտում է առաջարկել ձեզ լավագույն բանջարեղենը:

ՍՆՈՒՑՈՒՄ

Bonduelle-ը պատասխանատվություն է կրում իր որակի համար և ներկայացրել է խստապահանջ սննդային կանոնադրություն:

Այս կանոնադրությունը հստակեցնում և պարտադրում է խստապահանջ կանոնները: Այն մասնավորապես սահմանում է հիմնական արժեքները աղի, շաքարի և ճարպերի պարունակության համար (հագեցած ճարպային թթուներ, տրանսճարպային թթուներ և այլն): Այն նաև նպատակ ունի արտադրանքի սննդարար արժեքի մասին տեղեկատվությունը սպառողների համար դարձնել ավելի հասանելի:

Այս պատճառով Bonduelle-ը որդեգրել է GDA (Guideline Daily Amount/Օրական քանակի ուղեցույց) համակարգը: Պիտակավորման այս համակարգն իր պարզ և հասարակ տեղեկատվությամբ թույլ է տալիս սպառողներին հասնել բալանսավորված սննդակարգի:

Փաթեթավորման վրա նշված է կալորիաների քանակը, արտադրանքում հիմնական սնուցիչների քանակը և դրանց ներդրումը յուրաքանչյուր սպառողի ամենօրյա պահանջների համեմատությամբ:

Բացահայտեք մեր բոլոր ապրանքները մեր ինտերնետային կայքում: 

Visit our Website

www.bonduelle.am

Back
to top